Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գարու շիլան վերադարձնում է մաշկի առաձգականությունը

Գարու շիլան վերադարձնում է մաշկի առաձգականությունը

Գարու շիլայում մեծ քանակությամբ սպիտակուց և մանրաթելեր են պարունակվում և, ի տարբերություն մյուս հացահատիկների, քիչ են ածխաջրերը: Սա «լիզին» ամինաթթուների հարուստ աղբյուր է, որն օրգանիզմում չի սինթեզվում:

 

Գարու բնական գլիկեմիկ ինդեքսը շատ ցածր է, ուստի շիլան օգտակար է նիհարելու համար, այն չի գրգռում ախորժակն ու արագ յուրացվում է:

 

Վաշինգթոնի համալսարանին կից առողջ սննդի դպրոցի ամերիկացի սննդաբանների խոսքով՝ լիզինը մասնակցում է օրգանիզմի սպիտակուցային միացությունների ձեւավորմանը, մասնավորապես՝ կոլագենի: Կոլագենը պատասխանատու է անոթների անցանելիության ու առաձգականության համար, նպաստում է վերքերի արագ առողջացմանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Այս սպիտակուցը պաշտպանում է նաեւ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը, այն առողջ ու էլաստիկ է դարձնում նույնիսկ 35 տարեկանից հետո, երբ կոլագենի արտադրությունն օրգանիզմում նվազում է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. likefoods.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ